Եվ հիշեք՝ Արցախյան ազատամարտի մարտական գործողություններին մասնակցել է համայն հայության ընդամենը 0,1%-ը, որովհետև իրական պայքարը քուչում կլոունություն անել չէ, միծինգ գնալ չէ, պաթոսախառը կենացներ ասել չէ, պրոֆիլին Մոնթեի նկար տեղադրել չէ: Արցախի ժողովուրդը դարեր շարունակ պարտադրել է աշխարհին գոյություն ունենալու սեփական իրավունքը: Հուսով եմ՝ մի հրաշքով մնացած հայությունն էլ իր մեջ կամք գտնի դա կարողանալ անել, նամանավանդ որ դրա համար, ըստ ամենայնի, հաշված ամիսներ են մնացել: Հուսով եմ՝ մի օր Հայաստանը կդառնա այնպիսի պետություն, ինչպիսին Արցախն է դարձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել