Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան դիտարկում Է Պարսից ծոցում իր անօդաչուների տեղակայման հնարավորությունը բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի կալանման շուրջ ստեղծված իրադրության ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության՝ խոսքը վերաբերում Է Քուվեյթում տեղակայված եւ Սիրիայի ու Իրանի երկնքում թռիչքներ իրականացնող անօդաչու թռչող սարքերի հնարավոր վերատեղաբաշխմանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դիտորդական առաքելությունը կազմակերպվելու Է բրիտանական ռազմանավերին օգնության շրջանակում, որոնք ուղեկցում են Միացյալ Թագավորության դրոշի ներքո Հորմուզի նեղուցով ընթացող լցանավերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել