Հայկից ինչ քաղաքապետ` նույնիսկ աղբատար մեքենա չի կարողանում գնել

Երևանի քաղաքապետարանը օդի մեջ հոխորտում է, թրով քար ջարդում, թղթով պատ ծակում` թե տեսեք Սանիտեքը, այդ Սանիտեքը, որ նախկինի ժամանակ վատ աղբահանություն էր իրականացնում, Հայկ Մարությանի ժամանակ 4 օր է բացարձակ չի իրականացնում: Ախ այդ Սանիտեքը:
Պարոն Հայկ հուշեմ, որ սրանով ի ցույց ես դնում անկարողությունդ, ընդունում ես , որ նախկինի ժամանակ վատ էր` քո ժամանակ ` անտանելի վատ: Բացարձակ իմաստ չկա մամուլով և ֆեյսբուքով անընդմեջ հիշեցնել խնդիրներ լուծելու անկարողությունդ, դրա տխուր հետևանքները ամեն օր և ամեն ժամ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա:
Ասածս նա է, որ բավական է դատարկաբանությամբ զբաղվեք ու մի բան էլ աննախադեպ պրեմիաներ տաք ինքներդ ձեզ` աղբահանության խնդիրը լուծեք: Հայկ ինչ քաղաքապետ ես, որ նույնիսկ աղբատար մեքենա չես կարողանում գնել, էլ ուր մնաց հարց լուծես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել