Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենաայցելվող տեսարժան վայրն է։ Բացման օրվանից այն հասցրել է ընդունել ավելի քան 250 միլիոն այցելու։ Այն ոչ միայն Փարիզի գլխավոր խորհրդանիշն է, այլև նրա, ինչը միշտ կապում են այս քաղաքի հետ՝ սիրո և ռոմանտիկայի։ Թվում է, թե այսպիսի հայտնի վայրը այլևս չի կարող գաղտնիքներ ունենալ։ Բայց․․․

Էյֆելյան աշտարակը ցանկացել են կառուցել Բարսելոնայում

Աշտարակը կարող էին Փարիզում չկառուցել։ Սկզբում Էյֆելն իր հանճարեղ ծրագիրն առաջարկել է Իսպանիայի ղեկավարներին, սակայն նրանք մերժել են։

Ինժեներներին ոգեշնչել է մարդու կմախքը

40 տարի աշտարակն եղել է ամենաբարձր շինությունն աշխարհում

Աշտարակը հուշարձան է՝ նվիրված նրա հիմադիրներին

Աշտարակի առաջին շերտի վրա կարելի է տեսնել 72 ազգանուն։ Այս ձևով որոշել են վառ պահել այն գիտնականների հիշատակը, ովքեր այս կամ այն կերպ ներդրում են ունեցել ֆրանսիական տեսարժան վայրի կառուցման գործում։

Նրա բարձրության շնորհիվ արվել են մի շարք բացահայտումներ

Էյֆելն աշտարակի բացումից հետո այն օգտագործել է որպես գիտական հսկայական արժեք ունեցող վայր։ Նա մասնավորապես հետաքրքրվել է աերոդինամիկային վերաբերող հարցերով, իսկ նախագծի բարձրությունը հնարավորություն է ընձեռել մի շարք փորձարկումներ կատարել։ 

Աշտարակը երեկոյան լուսանկարելու համար հնարավոր է բանտ ընկնել՝ շատ երկար ժամանակով

Առանց որևէ խնդրի կարելի է լուսանկարել աշտարակը, ինչը և բոլոր զբոսաշրջիկներն անում են։ Սակայն պետք է հիշել, որ աշտարակի լուսավորումը հայտարարված է որպես արվեստի առանձին առարկա։ Դրա տարածման հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Շատ երկրներում, ինչպես օրինակ Ֆրանսիայում, դրա երեկոյան լուսանկարների տարածումը արգելված է։ Այն խախտողներին դատապարտում են մինչև 5 տարվա ազատազրկման կամ մինչև 0,5մլն եվրո տուգանքի։

Աշտարակը պաշտոնապես ամուսնացած է

2007 թվականին ԱՄՆ-ի քաղաքացի Էրիկան պաշտոնապես ամուսնացել է աշտարակի հետ։ Միության օրինականությունը ոչ բոլորն են ընդունուն, սակայյն աղջիկը ի նշան հավատարմության վերցրել է աշտարակի ազգանունն ու դարձել Էրիկա Էլֆել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել