Բացարձակ նպատակ չունեի անդրադառնալու այս թեմային, բայց երեկ facebook-ում տեղի ունեցած իրարանցումը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի կապակցությամբ որոշ անձանց շնորհավորանքների հետ, ուղղակի սարսափեցնում և զայրացնում է նորմալ մարդուն... 
Որքան կարելի էր նկատել, իշխանամետ կեղծ և իրական օգտատերերը, որոնք հովանավորվում են համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես նաև որոշ այլ օգտատերեր, որոնց ատելությունը Քոչարյանի նկատմամբ ունի անձնական բնույթ, նախօրոք պատրաստվել էին երեկվա օրվան... 
Ուղղակի աննկարագրելի հիստերիա առաջացրեց իշխանամետների և հակաքոչարյանականների մոտ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի շնորհավորանքները՝ Քոչարյանի 65-րդ տարեդարձի կապակցությամբ... Նողկալի և զզվելի էր ընթերցել դրանց անեծքախառը, հայհոյախառը, շանտաժներով և ամոթանքներով լի մեկնաբանությունները... Իսկ որոշ սրբապիղծ տականքներ էլ, իրենց նեղ շահերից ելնելով, այլանդակ վիրավորանքներ են ուղղել Պարգև սրբազանին... Ծիծաղելին այն է, որ facebook-ում իշխանամետ այս ամբոխն իրեն ներկայացնում է որպես «ժողովուրդ» և «հանրություն» և իրենց խուլիգանությունն ու լկտի պահվածքը վերը նշված «ժողովրդի» և «հանրության» շահերից ելնելով է ներկայացնում, այնինչ այս փողոցային անդաստիարակ ամբոխը որևէ մեկի շահը չի կարող ներկայացնել և նույնիսկ իշխանամետների համար է ամոթ, որ այս գարշահոտ զանգվածը իրենց շահը ներկայացնի... Ծիծաղելին նաև այն է, երբ ինչ-որ գեղցի անմակարդակ, կամ սոցցանցերում սեփական դեմքը թաքցնող մեկը, ամոթանք տալով Արթուր Աբրահամին, հայտարարում է, որ աշխահրահռչակ մարզիկն իր աչքից ընկել է` Քոչարյանի ծնունդը շնորհավորելու համար... Վայ՜, ո՜նց կլիներ... Աշխարհը փուլ եկավ, որ Արթուր Աբրահամը ձեր աչքից ընկավ... Ա՛յ խղճուկներ, ի տարբերություն «ձեզ» նման ամբոխի մասնիկների, Արթուրը քաղաքացուն բնորոշ կեցվածք է դրսևորում՝ առանց վախենալու սեփական կարծիքը հայտնում է, որը գովելի է և չի ընկրկում ինչ-որ խուժանի առաջ... 
Համոզված եմ, որ հայ ժողովրդի պարծանքերից մեկը համարվող Արթուր Աբրահամն արհամարհած ունի փողոցային խուժանի լկտի պահվածքը... Մեզ նման փոքր ազգին աշխարհը, որքան էլ որ շատերը չընդունեն, ճանաչում է ոչ թե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի կամ Փաշինյանի, այլ Արթուր Աբրահամի և նրա նման մարդկանց շնորհիվ, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ամեն ինչ անում են իրենց պատմական հայրենիքը գովազդելու և ճանաչելի դարձնելու համար... Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն... Պարոնայք Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի կողմնակիցները, ընտանիքների անդամները, ընկերները, իրենց համակրող քաղաքացիները և երկրպագուներն առանց վախի իրավունք ունեն շնորհավորել վերը նշված անձանց... 
Սոցցանցային երեկվա խուլիգանության կազմակերպիչներին խորհուրդ կտամ, պապանձվել և վեր ընկնել տեղները... Լավ հիշեք, որ սուրն ունի երկու ծայր... Այս այլանդակությունն իշխանությունների հռչակած «փողոցային իշխանության» հետևանքներից է, երբ ինչ-որ մեկը, ուրիշի կարծիքը չհարգելով և չընդունելով, «ժողովրդին» բառացիորեն կոչ է անում հարձակվել նրա վրա կամ էլ ինչ-որ զանգված, որն ավելի շատ ամբոխ է հիշեցնում, իր կարծիքն է բռնի ձևով պարտադրում այլ կարծիք ունեցողներին... 
Հայաստանում, իշխանությունների համաձայնությամբ, շարունակվում է հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու արդեն ռադիկալ գործընթացը... Բայց մի բան իշխանությունները հաշվի չեն առնում. այդ «սպիտակներից» մի ստվար հատված արդեն «մոխրագույն» է և կամաց-կամաց թևակոխում է «սևերի» դաշտը... 
Հ.Գ.Գործ անելու փոխարեն իշխանություններն ահռելի ռեսուրսներ են ծախսում սոցցանցային պատերազմների վրա, որն արդյունավետ կարող է լինել միայն մեկ դեպքում՝ հասարակությունը պետք է իր վրա զգա հետհեղափոխական իշխանությունների դրական գործերը... Այլ պարագայում այդ պատերազմների արդյունքները կարճատև են, իսկ շատ շուտով էլ դրանք հակառակ էֆեկտն են տալու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել