1. Դդմիկ – 2 հատ
  2. Հավի արգանակ – 1.5 լ
  3. Մաղադանոս՝ ըստ ցանկության
  4. Գազար – 1 հատ
  5. Աղ՝ ըստ ցանկության
  6. Սև պղպեղ՝ ըստ ցանկության
  7. Սամիթ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

  1. Եփել արգանակը՝ հավի կողքը դնելով կտրատված գազարը, համեմել աղով և պղպեղով, սամիթ և մաղադանոս ավելացնել:
  2. Դդմիկները մաքրել և խոշոր կտրատել, այնուհետև լցնել եռացող արգանակի մեջ և եփել այնքան, որ դդմիկները և գազարը փափկեն:
  3. Բանջարեղենն առանձնացնել արգանակից և հարել բլենդերով՝ մինչև ստացվի միասեռ զանգված: Կրեմ-ապուրը լցնել տարաների մեջ, ավելացնել արգանակը և զգուշությամբ խառնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել