Իսպանիայի հյուսիսում զբոսաշրջիկները կարող են լինել քարանձավում, որտեղ վերարտադրված են կյանքի պայմանները Մարսի վրա գտնվող գաղութում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Տուրիստական արշավախմբի անդամները կմեկուսացվեն արտաքին աշխարհից եւ երեք օր ու գիշեր կանցկացնեն հատուկ կայանում՝ շուրջ 60 մետր բարձրությամբ եւ մեկուկես կիլոմետր երկարությամբ քարայրում, որը գտնվում է Կանտաբրյան լեռներում: Ատրակցիոնն արդեն թեստավորվել է էքստրիմի սիրահարների առաջին խմբի կողմից: Մեկ ամսվա ընթացքում պլանավորվում է անցկացնել հինգ «արշավ»:

Կազմակերպիչները կարծում են, որ այդ փորձը թույլ կտա ավելի շատ բան իմանալ այն ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական ներգործության մասին, որին մարդը կենթարկվեր այլ մոլորակի վրա գտնվելով: Եռօրյա ուղեւորությունն արժե ավելի քան վեց հազար եվրո:

Մեկնել ցանկացողները պետք է անցնեն համալիր վարժանքների երեքշաբաթյա ծրագիր, իսկ այնուհետեւ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության եւս երեք օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել