Պահանջում եմ Նիկոլից ` ետ կանչել Ստամբուլյան կոնվենցիայի տակ դրված Հայաստանի ստորագրությունը կամ հայտարարել, որ իր վարչապետության ժամանակ կոնվենցիան չի վավերացվելու:

Այսօր երթ իրականացրեցի Արտաշատում` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Պատրաստվում եմ նաև այցելել գյուղեր, Արարատի մարզի մնացած քաղաքներ, ստորագրահավաքներ իրականացնել, Երևանի տարբեր շրջաններ: Իմ հնարավորությունների շրջանակում անելու եմ հնարավորը, որ կոնվենցիան չվավերացվի: Չի վավերացվելու: 
Պահանջում եմ Նիկոլից ` ետ կանչել Ստամբուլյան կոնվենցիայի տակ դրված Հայաստանի ստորագրությունը կամ հայտարարել, որ իր վարչապետության ժամանակ կոնվենցիան չի վավերացվելու: Պայքարը շարունակվում է, քանի դեռ իշխանությունների օրակարգում կա հակազգային, հակապետական կոնվենցիան վավերացնելու օրակարգ, քանի դեռ Նիկոլը կարծում է, որ կարող է դեմ գնալով հասարակական կարծիքին` վավերացնել կոնվենցիան:
Չի վավերացվելու !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել