ԱՄՆ-ում հետաքննում են 22-ամյա վեյփերի մահվան հանգամանքները, ինչպես նաև այս տեսակի էլեկտրոնային ծխախոտի սիրահարների զանգվածային թունավորման դեպքերը: Ըստ The National Post-ի, տարեսկզբից թունավորումների 193 դեպք է գրանցվել:

Լրատվամիջոցները օգոստոսի 25-ին հաղորդել են, որ ծխելու հետևանքով 20-ամյա տղամարդ է մահացել: Նրա մոտ թոքային անբավարարություն է ախտորոշվել:

Վիսկոնսին նահանգում բժիշկները ստուգել են, թե ինչը կարող էր զանգվածային թունավորումների պատճառ հանդիսանալ: Պարզվել է, որ դեպքերի 90 տոկոսում ծխելու խառնուրդը մարիխուանայի մաս կազմող տետրահիդրոկանաբինոլ է պարունակել:

Ծխողներն ամենից հաճախ այդ խառնուրդը գնել են Լաս Վեգասում: Շատ նահանգներում այս նյութն արգելված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել