Ներկայացնում ենք 6 պատճառ, թե ինչու երջանիկ զույգերը հարաբերությունները չեն ցուցադրում սոցցանցերում:

1. Ոչ ոքի չեն փորձում համոզել, որ իրենք երջանիկ են

Երբ սիրահարները հրապարակում են համատեղ լուսանկարներ, իրար գեղեցիկ մեկնաբանություններ են գրում կամ այլ ռոմանտիկ արարքներ են անում սոցցանցերում, այդպիսով փորձում են շրջապատողներին համոզել, որ իրենք առողջ հարաբերություններ ունեն:

Սեքսոլոգ Նիկի Հոլդշթեյնի խոսքով՝ երջանիկ լուսանկարների հետևում սովորաբար թաքնված են խնդիրներ զուգընկերների միջև և նրանց անիքնավստահությունը: Նրանք հավանում են փնտրում իրենց ընկերների և հետևորդների շրջանում և աշխատում են ապացուցել, որ իրենց միջև ամեն ինչ կարգին է, թեև առավել հաճախ դա այդպես չէ:

2. Ապրում են ներկայով
Երջանիկ զույգերի համար միևնույն է՝ իրենց հարաբերությունների մասին ինչ կմտածեն շրջապատողները: Անկեղծորեն սիրող մարդիկ ավելի լավ իրար վրա կծախսեն ժամանակը, քան լուսանկարներ հրապարակելու կամ երկար կարգախոսեր գրելու վրա: Իսկապես ուրախ պահին նրանք ամենաքիչն են մտածում՝ ինչպես այն պատկերել: Եվ ուրիշների հավանումները պետք չեն իրենց երջանիկ զգալու համար:

3. Փոստերը սոցցանցերում ոչ միշտ լավ դրդապատճառներ ունեն

Զուգընկերներից մեկն այդպես ինչ-որ մեկին ստիպում է խանդել կամ դա անում է նախկիններին զայրացնելու համար:

4. Նրանց հարաբերությունները ոչ ոքի չեն վերաբերում՝ բացի իրենցից
Բոլորի առաջ անձնական խնդիրների քննարկումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Երջանիկ զույգերը սիրո մասին տխուր արտահայտություններ չեն գրի, ամեն վեճի ժամանակ չեն դնի «ամեն ինչ բարդ է» կարգախոս: Ճգնաժամի դեպքում զուգընկերները պետք է ամեն ինչ անձամբ իրար հետ քննարկեն՝ չհրապարակելով ամբողջ համացանցում:

5. Իրենց հարաբերությունները չեն համեմատում ուրիշներինի հետ

Երջանիկ զույգերը չեն փորձում ինչ-որ մեկի հետ մրցել և իրենց չեն համեմատում ուրիշների հետ: Նրանց պետք չէ պարծենալ թանկարժեք նվերներով կամ ռոմանտիկ ժամադրություններով: Սիրահարների համար կարևոր է միայն այն, ինչ տեղի է ունենում իրենց միջև: Նրանք դիտավորյալ չեն ջանում ավելի լավը լինել, քան որևէ մեկը:

6. Մեծաթիվ սելֆիները վկայում են մարդու նարցիսիզմի մասին
Ուսումնասիրությունների համաձայն՝ այնպիսի գործողությունները, ինչպիսիսք են՝ լուսանկարներ հրապարակելն իր երկրորդ կեսի հետ, նրա գրառումները մեկնաբանելը, կապված են նարցիսիզմի հետ: Մարդիկ այպես փորձում են բարձրացնել իրենց «եսի» սոցիալական նշանակալիությունը: Սակայն ինքնասիրահարվածությունը բացասաբար է ազդում զուգընկերների փոխհարաբերությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել