Panorama.am-ը գրում է.

ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ անցկացրած տեսակոնֆերանսի տեսագրության հրապարակումից հետո «Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել։

Ընկերությանը հիասթափեցրել են՝  Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից  Լիդիանի Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունները։

Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD -ը շարունակաբար կրկնում էր, որ փորձաքննության շրջանակներում իրենց տրամադրված տեղեկատվության մեջ «բացեր», «թերություններ» ու «որակի բացակայություն»  կա: Թեև «Լիդիանը» ի սկզբանե հատարարել էր, որ ELARD- ի ներգրավումը Քննչական կոմիտեի կողմից ո՛չ անհրաժեշտ էր,  ո՛չ օրենսդրական տեսանկյունից հիմնավոր, Ընկերությունը բաց համագործակցել է թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ EALRD- ի հետ այս փորձաքննության և զեկույցի շրջանակներում:

«Լիդիան» և Ընկերության խորհրդատուները երեք ամսվա ընթացքում տրամադրել են Քննչական կոմիտեին և ELARD-ին իրենց տրամադրութան տակ եղած և հարակից ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ 300 անուն փաստաթուղթ՝ ընդհանուր առմամամբ ավելի քան 20 հազար էջ տեղեկատվությամբ ու նյութերով, որոնք Ամուլսարի բնապահպանական բոլոր ասպեկտների շուրջ ավելի քան 8 տարվա հետազոտությունների արդյունք են: Քննչական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» լիովին համագորակցել է քննության հետ: Քննչական կոմիտեն ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը հայտարարեց, որ չկա որևէ հիմք Լիդիանի դեմ գործողությունների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել