Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, 
Որպես Նոր Հայաստան կերտած հեղափոխականներ՝ Դուք և ժողովրդի վարչապետը ֆեյսբուքում գովազդում եք Ձեր իրականացրած հեղափոխության մասին Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը: Քանի որ ֆիլմի երաժտությունը գրել եք Դուք և միևնույն ժամանակ՝ ֆիլմի պրոդյուսերն եք, իսկ ֆիլմը գովազդում է անձամբ ժողովրդի վարչապետը, ով հրապարակային հայտարարում է, որ Ձեր իրականացրած ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը համաշխարհային նշանակության իրադարձություն է, ապա ֆիլմի հաջողությունը երաշխավորված է: 
Սիրելի Սերժ, առաջարկում ենք «Մենակ չեմ» ֆիլմից գոյացած հասույթով ի վերջո իրագործել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Հավատացեք, Ձեր տրամաչափի հեղափոխականին վայել չէ խոստում տալ և խոստումը չկատարել: Այս մի շանսը բաց չթողեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել