«Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: 

Դատա­վորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ: 

Ըստ դատավորների՝ այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ և այդ հանձնաժողովում, և ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահա­կան վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել