Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռևս հույսեր է փայփայում, որ ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կգնի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Պոգբային գնելը «արքայական» ակումբի համար ավելի բարդացավ այն բանից հետո, երբ թիմը չկարողացավ հարմար գնով վաճառել թիմի կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսին և Գարեթ Բեյլին։ Հիշեցնենք, որ վերջիններս ամենայն հավանականությամբ կմնան «Ռեալում»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել