Tert.am Life-ը գրում է.

Դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը իր լսարանին է ներկայանալու միանգամից մի քանի նորություններով։ Հարցազրույցների մոտ երկու տարի դադարը դերասանը մեկնաբանում է՝ նորություններ չկային։ Ներկայումս կա ոչ թե նորություն, այլ նորություններ, որոնիցից առաջինը հասանելի կլինի սեպտեմբերի 14-ից։ Դերասանը «ՀայLevel» սիթքոմի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին, և մեզ հետ զրուցել նաև հարցազրույցների դադարի, հայկական ներկայիս հումորի, հեռուստատեսություն վերադառնալ-չվերադառնալու և համացանցում լսարան հավքելու մասին։

«Մի օր հասկացա, որ հարցազրույցներիումս արդեն նույն բաներն եմ խոսում»

Դերասանը դեռ երկու տարի առաջ որոշել էր՝ կխոսի միայն այն ժամանակ, երբ կունենա նորություն։ «ՀայLevel»-ն այն նորությունն է, որի վրա դերասանն իր թիմով աշխատում է արդեն ամիսներ շարունակ։

«Ոչ թե օրինակ հատուկ ուշադրություն գրավելու կամ մեկ ուրիշ նպատակով էի հարցազրույցներից հրաժարվում, այլ ուղղակի մի օր հասկացա, որ հարցազրույցներումս արդեն նույն բաներն եմ խոսում։ Որոշեցի դադար տալ, որովհետև չկար  նորություն, որի մասին կարելի էր խոսել, չկային նոր ասելիքներ։ Հիմա այդ նորությունն արդեն կա, իմ գործունեության մեջ կա հստակ փոփոխություն։ Խոսքը նոր սիթքոմի, նոր հաղորդաշարերի մասին է, որոնք  հասանելի են լինելու համացանցային հարթակում։ Սոցցանցերի և Youtube-ի «Հովհաննես Դավթյան» էջերն արդեն դարձել են HD Production և տալու ենք հումորային արտադրանք՝ դա կլինի ֆիլմ, կլինի հաղորդաշար, սիթքոմ, սերիալ և այլն։ Մեր առաջիկա ամենամեծ նախագիծը «ՀայLevel» սիթքոմն է, որի աշխատանքաների վրա արդեն ամիսներ շարունակ չարչարվում ենք։ Իմ սկզբունքն է աշխատել, համագործակցել պրոֆեսիոնալ մարդկանց հետ։  Սիթքոմը հասանելի կլինի  սեպտեմբերի 14-ից ամեն շաբաթ օր՝ մինչև Ամանոր։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է 16 մասից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտ 25 րոպե է լինելու։ Այն իր մեջ ներառում է երեք բաժին՝ պատմություններ, որոնք մեկը մյուսին հաջորդելու են ոչ թե մոնտաժային անցումներով, այլ այն ժանրով, որով ես սկսել եմ իմ գործունեությունը՝ «սթենդ ափ»-ային ոճով, փողոցում քայլելով ինչ-որ թեմաներից խոսելով։ Թե ինչ  սյուժե ունի՝ փակագծերը չբացենք, ուղղակի ասեմ, որ դրանք արդի են, հետաքրքիր են։ Մեր հետևորդներն արդեն ոչ միայն իմ դեմքը կտեսնեն, այլև ճանաչված և սիրված շատ արտիստների»։

Դերասանն ասաց՝ սիթքոմում իհարկե կլինեն այն թեմաները, որոնց ինքը բազմիցս անդարդառնում է իր «սթենդ ափ»-երի շրջանակներում, հումորային հոլովակների ժամանակ։ Խոսքը կյանքի թերի երևույթնի մասին է, որոնց Հովհաննեսն առաջարկում է անցկացնել հումորի պրիզմայով։ «Ես պարբերաբար խոսում եմ հայերի առանձնահատկություններից, վատ կողմերից, որոնք, ցավոք սրտի, դարերով գալիս են և չեն շտկվում։ Սակայն մենք ոչ թե ծեծում ենք այդ թեման վատ կողմից, թե վայ չկա փրկություն, այլ դրան մոտենում ենք հոմորով, ուրիշ դիտակետից նայելով, լավ կողմերն առանձնացնելով, որ, այո՛, տխուր բաների վրա էլ կարելի է ծիծաղել, թեթև տանել։ Այսինքն կյանք է ու պետք չէ ամեն ինչ բարդացնել և ծանր տանել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել