Հոլանդացի բուժքույր Ռեյչել դե Ռոնդը երեք տարի մազերը շամպունով չի լվացել, քանի որ, նրա կարծիքով, քացախը և անձրևաջրերը շատ ավելի լավն են: Նա պնդում է, որ նրա գանգուրները շատ ավելի խիտ են դարձել:

28-ամյա կինը Mirror պարբերականին հայտնել է, որ ամբողջ կյանքի ընթացքում շաբաթական երկու անգամ մազերը լվացել է շամպունով: Երբ նրա մազերը որոշակիորեն նոսրացել են, Ռեյչելը սկսել է դրանք շաբաթը մեկ անգամ լվանալ: Սա մի փոքր բարելավել է նրա մազերի վիճակը, բայց 2017-ի օգոստոսին նա մեկ այլ բաղադրատոմս է գտել: Որպես շամպունի այլընտրանք էր առաջարկվում խնձորի քացախն ու անձրևաջրերը:

Բուժքույրը պնդում է, որ քիմիական նյութերից հրաժարվելուց հետո նա էական տարբերություն է նկատել: Մազերն ավելի խիտ, ծավալուն և ավելի գանգուր են դարձել:

Այժմ Ռեյչելն ընկույզների, ծառերի տերևների և բույսերի այուրվեդական խառնուրդ է օգտագործում: Նա խառնուրդը թողնում է մազերի վրա 30 րոպե, այնուհետև ողողում հոսող ջրով:

Չորս օր անց նա մազերը լվանում է անձրևաջրով, որին մի փոքր կտավատի յուղ է ավելացնում:

«Սկզբում մազերս բավականին յուղոտ էին թվում, բայց մի քանի շաբաթ անց վիճակը կարգավորվեց: Հիմա դրանք փափուկ են և ճկուն»,- ասել է աղջիկը:

Ռեյչելի ընկերը՝ Մաքս վան Կասելը, այժմ օգտվում է նրա մեթոդից, ավելի ճիշտ, նա մազերը լվանում է միայն ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել