Shantnews.am-ը գրում է.

«Ամենօրյա սադրանքներով Ռուսաստանը փորձում է մեզ իրեն ենթարկել, նա խաղում է մեր նյարդերի վրա»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում կայացած միջազգային ֆորումի ժամանակ` հավելելով, որ ոչինչ չի կարող փոխել Վրաստանի` Եվրոպա վերադառնալու ցանկությունը:

Այս համատեքստում նա հիշատակել է Ռուսաստանի պատժամիջոցները:

«Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեին փոխել մեր ընտրած ուղին, բայց դրան չհասան: 2008-ի պատերազմով Ռուսաստանի փորձում էր փոխել մեր ռազմավարական, արևմտամետ ուղղվածությունը: Մենք տեսնում ենք, որ այս փորձը չհաջողվեց: Ամենօրյա սադրանքներով Ռուսաստանը փորձում է մեզ ծնկի բերել: Նա խաղում է մեր նյարդերի վրա և փորձում մեզ դնել այնպիսի շրջանակի մեջ, որոնք մեզ կզրկեն երեք ձեռքբերումներից՝  կայունություն, ժողովրդավարություն և եվրոպական ուղի, սակայն նա դրան չի հասնի: Մեր ձգտումը դեպի Եվրոպա ուժեղ է: Եվրոպան մեր արյան մեջ է», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

«Վրաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր ԵՄ-ի և Չինաստանի հետ, և շուտով կունանա նաև Հնդկաստանի հետ: Վրաստանը ներդրումների կենտրոն դառնալու ներուժ ունի»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել