Armsport.am-ը գրում է.

US Open-ում կայացել են 2-րդ շրջանի խաղերը: Կանանց մենախաղում 15-ամյա Կորի Գաուֆը, որը կազմակերպիչներից վայլդ-քարտ էր ստացել, առաջին անգամ դուրս է եկել այս մրցաշարի 3-րդ շրջան: Թենիսիստուհին 3 սեթում 6:2, 4:6, 6:4 հաշվով հաղթել է Հունգարիան ներկայացնող Տիմեյա Բաբոշին: Դիմակայությունը տևել է 2 ժամ 23 րոպե:

4-րդ շրջան դուրս գալու համար Գաուֆը կխաղա ԱՄՆ-ի բաց առաջնության գործող չեմպիոն Նաոմի Օսակայի հետ:

Սիմոնա Հալեպը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 116-րդ ռակետ Թեյլոր Թաունդերսից: 3 սեթում Թաունդերսը հաղթել է 6:2, 3:6, 6:7 (4:7) հաշվով: 

Կառոլինա Վոզնիացկին 3 սեթում 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է Դանիել Կոլլինզին:

Տղամարդկանց մենախաղում Նիկ Կիրյոսը 3 սեթում 6:4, 6:2, 6:4 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Անտուան Խոնին:

Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչը նույնպես դուրս է եկել 3-րդ շրջան՝ 4 սեթում 4:6, 6:3, 7:5, 6:3 հաշվով  հաղթելով Սեդրիկ-Մարսել Շտեբեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել