Armsport.am-ը գրում է.

Հարձակվող Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց և «Ինտեր» տեղափոխվելուց հետո նիհարել է ավելի քան 3 կիլոգրամ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը Միլան տեղափոխվելուց հետո կշռել է 104 կգ և սկսել է հետևել իր քաշին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռոմելուն անցել է խիստ սննդակարգի՝ որոշելով բացառել մի քանի տեսակի ուտեստներ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ՝ նախընտրելով ավելի շատ բանջարեղեն:

Իտալիայի առաջնության առաջին տուրում Լուկակուն մասնակցել է «Լեչեի» ջախջախմանը՝ 4 գնդակներից մեկը խփելով մրցակցի դարպասը: 2-րդ տուրում «Ինտերը» սեպտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Կալյարիին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել