Shamshyan.com-ը գրում է.

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է իր դստեր՝ Քսանայի մահվան մասին: 9-ամյա աղջիկը վերջին կես տարում պայքարում էր ոսկրային քաղցկեղի դեմ:

«Մեր դուստր Քսանան մահացավ 9 տարեկան հասակում՝ օսթեոսարկոմայի դեմ հինգ ամսվա ինտենսիվ պայքարից հետո: Շնորհակալություն են հայտնում է բոլորն նրանց, ովքեր այս ամիսներին մեզ զորակցել են, շնորհակալ ենք նրբանկատության և ըմբռնման համար:

Շնորհակալ ենք նաև Սան-Խուան-դե-Դեույի և Սան-Պաույի հիվանդանոցների անձնակազմին՝ աշխատանքին նրանց նվիրվածության և հոգատարության համար: Քսանա, մենք կարոտելու ենք քեզ, բայց մենք քեզ հիշելու ենք մեր կյանքի ամեն օրը: Հուսով ենք, որ նորից կհանդիպենք:

Դու լինելու ես մեր ընտանիքի ուղեցույց-աստղը: Հանգչիր խաղաղությամբ, Քսանիտա», գրել է Լուիս Էնրիկեն իր թվիթերում: Հունիսին Լուիս Էնրիկեն ընտանեկան պատճառներով թողել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել