«ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Վարդան Մելիքյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտո­նը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայ­քում հրապարակված տվյալներից տե­ղեկանում ենք, որ Վ. Մելիքյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև Volkswagen Golf 2.0 մակնիշի ավտո­մեքենա:

Հայտարարատու պաշտոնատար ան­ձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 500 000 ՀՀ դրամ:

Վարդան Մելիքյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 180 789 ՀՀ դրամ, որը գոյացել է աշ­խատավարձից:

Վ. Մելիքյանը ստացել է նաև 1500 ԱՍՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից: Նա շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հուլիսի 16-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել