««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այդ պատճառով Երևան քաղա­քում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել՝ եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որ իրենց տեղափոխեն մարզեր: 

Մար­զերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես մայրաքաղա­քում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումնե­րի առարկա է դարձել, և առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենտը կոնկրետ գործողություններ սկսեն դատարանները ծանրաբեռնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել