««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկա­ցանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից: 

Մաս­նավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Անի Սամսոնյանը: 

Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան՝ ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել