Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Ալեքսեյ Գոնչարուկին երկրի վարչապետի պաշտոնում, գրում է lenta.ru-ն: Նշանակմանը հավանություն է տվել 290 պատգամավոր:

Իր ելույթում նորանշանակ պաշտոնյան խոսել է երկրի տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ առաջիկա տարիներին երկրի պարտքերը մարելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ընդգծել է, որ նոր կառավարության գլխավոր առաջադրանքներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարը կլինի:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ համաձայնեցրել էր Գոնչարուկի թեկնածությունը:

Նախարարների կաբինետի նոր ղեկավարը զբաղեցրել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ուղեկցել է նախագահին աշխատանքային ուղևորությունների և տնտեսական հարցերին վերաբերող այցելությունների ժամանակ: Դրանից առաջ նա ղեկավարել է Եվրամիության կողմից Ուկրաինայի գործնական կլիմայի բարելավման համար ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել