Alibaba ընկերության հիմադիր Ջեկ Ման և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը կարծում են, որ ամենամեծ խնդիրը, որը մարդկության հանդեպ կծառանա 20 տարի հետո, կդառնա ժողովրդագրական կոլապսը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Ես անհանգստացած եմ ծնելիության վիճակից: Ի հակակշիռ շատերի այն կարծիքին, թե մոլորակի վրա չափազանց շատ մարդ կա, ես կարծում եմ, որ դա հնացած հայացք է: Գտնում եմ, որ ամենամեծ խնդիրը, որը կծառանա աշխարհի առջև հաջորդ 20 տարում, ժողովրդագրական կոլապսն է: Ցանկանում եմ ընդգծել, որ հենց ժողովրդագրական կոլապսը, այլ ոչ թե պայթյունը»,- հայտարարել է Մասքը Շանհայում արհեստական ինտելեկտին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում կայացած քննարկման շրջանակներում:

Նրա զրուցակից Ջեկ Ման հայտարարել է, որ «միանգամայն համաձայն է» այդ կարծիքին:

«Բնակչության հիմնախնդիրը մեծ մարտահրավեր կդառնա: 1,4 միլիարդ մարդը Չինաստանում կարող է մեծ թիվ թվալ, բայց հաջորդ մի քանի տարում դա շատ մեծ խնդիրներ կբերի Չինաստանին: Բնակչության կրճատման տեմպերը կաճեն: Դուք ասում եք կոլապս: Ես համաձայն եմ դրան»,- ասել է Ջեկ Ման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել