Shantnews.am-ը գրում է.

Անթույլատրելի է Պուտինի վերադարձը «Մեծ յոթնյակ» և դրա պատճառներից մեկը Վրաստանի բռնազավթումն է: Այս մասին ասված է հանրային նամակում, որով ամերիկացի օրենսդիրները դիմել են Դոնալդ Թրամփին: Նրանց խոսքերով` «Մեծ յոթնյակի» իմաստը «ժողովրդավարական երկրների տնտեսական զարգացումն է միջազգային օրենսդրության և ընդհանուր արժեքների պաշտպանությամբ, իսկ Ռուսաստանը չի ներկայացնում ոչ ժողովրդավարական ինստիտուտներ և ոչ էլ տնտեսական ուժ, որպեսզի միանա խմբին»:

Նամակում նշված է, որ Ռուսաստանին «Մեծ ութնյակից» 2014 թվականին վտարել էին Ղրիմի բռնազավթման համար, և Ռուսաստանի իշխանության այս գործողությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում է, ուստի Ռուսաստանի կառավարությունը արժանի չէ վստահության, որպեսզի այն ներկայացված լինի համաշխարհային ասպարեզում՝ որպես առաջնորդ:

Բացի դրանից՝ ամերիկացի սենատորների խոսքերով՝ Ռուսաստանին «Մեծ ութնյակից» վտարելուց հետո էլ նա անտեսում է միջազգային նորմերը և օրենքի գերակայությունը:

Ռուսաստանի նման պահվածքի օրինակների թվում հիշատակված է նաև Վրաստանի օկուպացիայի շարունակումը:

«Բացասական ազդեցություն ԱՄՆ-ի 2016 և 2018  թվականի ընտրություններին, այդ թվում՝ միջամտություն: Բացասական ազդեցություն Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, քիմիական հարձակում Բրիտանիայի հողի վրա, Վրաստանի տարածքների օկուպացիայի շարունակություն և այլն: Այս պատճառով Վլադիմիր Պուտինին ոչ մի դեպքում չպետք է թողնեն «Մեծ յոթնյակ», մինչև Ռուսաստանի կառավարությունը չապացուցի, որ պատրաստ է՝ անել պատասխանատու քայլեր, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում»,- ասված է նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել