Azatutyun.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի՝ Գերագույն ռադայի անդրանիկ նիստը:

9-րդ գումարման խորհրդարանն այսօր հաստատել է նիստի օրակարգը: Օրենսդիրները պետք է ընտրեն Գերագույն ռադայի նախագահին, լսեն նախագահ Վլադիմիր Զելենսկու արտահերթ ուղերձը, հաստատեն վարչապետի, պաշտպանության և ներքին գործերի նախարարների թեկնածուներին:

Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայի նիստում այսօր հրաժարական է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի կառավարությունը:

Այդ մասին ռադայի ամբիոնից հայտարարել է ինքը վարչապետը: Այդ պահից Գրոյսմանի կառավարությունը կշարունակի աշխատել մինչև նոր կառավարության ընտրությունը:

Ենթադրվում է, որ խրհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի նախագահ Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 35-ամյա Օլեքսի Հոնչաուկին:

Զելնսկու առաջնորդած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 450-տեղանոց խորհրդարանում 254 տեղ ունի և կարող է կառավարություն կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել