Armenpress.am-ը գրում է.

Netflix-ի «ОА» միստիկական սերիալի գործազուրկ երկրպագուի կյանքում մինչ այժմ չկար միայն աշխատանք, իսկ այժմ չկա նաեւ սիրված սերիալը. ինչն Էլ կնոջը դրդել Է հացադուլ հայտարարել ընկերության գլխավոր գրասենյակի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«ОА»-ի՝ գիտական ֆանտաստիկայի, գերբնականի եւ ֆենթեզիի տարրերով հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը մեկնարկել Է 2016 թվականին: Երկրորդ եթերաշրջանից հետո ընկերությունը հայտարարել Է նախագիծը փակելու մասին, ընդ որում՝ առանց պատճառները բացատրելու:
Սերիալի փակումն այն աստիճան Է զայրացրել 35-ամյա Իմպերիալ Յանգին, որ նա որոշել Է պիկետ անել Հոլիվուդում Netflix-ի գրասենյակի մոտ: The Independent հրատարակությանը տված հարցազրույցում ամերիկուհին պատմել Է, որ կինոն իր համար դարձել Է հոգեւոր սնունդ, իսկ Netflix-ն այդ սնունդն իրենից խլել Է:
«Զվարճալիքը սնունդ Է հոգու համար, եւ Netflix-ում այժմ դա չեն հասկանում: Ուստի ես հրաժարվում եմ ֆիզիկական սնունդ ընդունել: Ես ցույց եմ տալիս, որ այդ սերիալն ինձ համար ավելի կարեւոր Է, քան իսկական կերակուրը»,-ասել Է Յանգը: 
Ուշագրավ Է, որ Իմպերիալ Յանգը միայնակ չԷ «OA»-ի վերաթողարկումը տեսնելու իր ցանկության հարցում: Համացանցում նույնիսկ հանրագիր Է հայտնվել, որով պահանջվում Է շարունակել սերիալը. այն ստորագրել Է գրեթե 100 հազար երկրպագու, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել