Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա վիճակահանության մասին:

«Խմբերն անհավանական են լինելու: Ես պատկերացում անգամ չունեմ, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան: Մենք նույն շանսերն ունենք, ինչ՝ մյուսները: Ես չեմ կարծում, որ գերակայող են լինելու անգլիական ակումբները:

Ես չեմ կարողանում վերհիշել երկրորդ զամբյուղի ավելի ուժեղ կազմ: Սա ուղղակի անհավանական է: Այս բոլոր թիմերը պետք է լինեն առաջին զամբյուղում, բայց այնտեղ բոլոր տեղերը զբաղված են: Ես նաև գտնում եմ, որ դեռ երբեք չէր եղել ավելի ուժեղ 3-րդ զամբյուղ: Իսկ 4-րդ զամբյուղից կարող եք ստանալ «ՌԲ Լայպցիգին», վաո~ւ», - Կլոպի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Հիշեցենք, որ ՉԼ խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել