Tert.amLife-ը գրում է.

«Տանը մնացի՞»՝ նոր մոնոներկայացում դերասանուհի Թամարա Պետրոսյանի մասնակցությամբ։ Դերասանուհին իրեն հատուկ հումորային պրիզմայով կանցկացնի հետաքրքիր, երբեմն նյարդայինացնող, բայց միշտ արդի՝ տանը մնալու թեման իր բոլոր նրբերանգներով։

Թամարան պատրաստվող ներկայացման առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։ Դերասանուհու և ներկայացման ռեժիսորի՝ Սեդրակ Գոջամանյանի հետ զրուցել ենք «Տանը մնացի՞» ներկայացման բովանդակության, թեմաների ընտրության մասին, իսկ Տոմայից հետաքրքրվել ենք, թե իրեն որքանո՞վ է նյարդայինացնում այն թեման, որի մասին պատրաստվում է բեմից խոսել։  

33-ամյա դերասանուհին ծիծաղելով արձագանքեց մեր հարցին՝ իրականում էլ է՞ ինքն այդ թեմային նայում հումորի տեսանկյունից․ «Ուրիշ ճար չունեմ՝ ո՞նց նայեմ։ Հումորով չնայես՝ կարող է գժվես։ Ավելի մեծ սերնդի մարդիկ սկսում են քեզ խղճահարությամբ նայել, որովհետև  իրենց համար դու պետք է արդեն դպրոցական տարիքի երեխաներ ունենայիր․ իմ բոլոր  դասարանցիները, կուրսեցիները արդեն ընտանիքներով մարդիկ են։ Եթե այդ դիտակետից ես նայում՝ այո՛,  մտավախություն ունենում ես, բայց մյուս կողմից, որ դիտակետից ինքս եմ նայում, նոր սերնդի ներկայցուցիչներն են նայում՝ ամբողջությամբ հանգիստ վիճակ է լինում։ Իրականում ինձ մոտ շատ հանգիստ  վիճակ է, չնայած երբեմն, ինչ խոսք, անհանգստություններ  ունենում եմ։ Բայց այդ անհանգստությունն էլ այնքան շատ չէ, որ ես դրանից ընկճախտի մեջ ընկնեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել