Հասել ենք, իջե՜ք . . .

Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը Հայաստանում պետք է իրագործի անցումային արդարադատություն։

Տեղյակ լինելով առաջադրված խնդիրներին և նպատակներին, պատկերացնում եմ այդ հանձնաժողովի կազմը, որը պետք է վերջնականապես ավիրի ազգային պետությունը. հայրենի քաղաքացիական հասարակության բոմոնդը, իրավապաշտպանության աստվածներն ու արժեհամակարգային հրեշտակները։

Մի խոսքով, ԱԱԾ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող գրեթե ամբողջ ծաղկաբույլը։

Ոչ մի իրեն հարգող և պրոֆեսիոնալ իրավաբան չի կարող մաս կազմել և գործիք դառնալ Հայկական շահի հետ ոչ մի աղերս չունեցող, մերժված և տապալված օրակարգի իրացմանը, որը թելադրված ու պարտադրված է «հեղափոխության» արտաքին տերերի կողմից։

Սպասենք լյուստրացիայի հաջորդ փուլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել