Armsport.am-ը գրում է.

64 կգ քաշային Անի Հովսեփյանը պարտվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի Մ-22 տարեկանների փոխչեմպիոնը պարտվեց լեհ Անետա Ռիգիեսլկային:

Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Անի Հովսեփյանը հաղթել էր խորվաթ Մայա Սարիչին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Քրիստինե Սարգսյանը (48 կգ), մեկնարկել էին պարտությամբ և լքել պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել