Armsport.am-ը գրում է.

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստով հաստատեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 523 միլիոն 400 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշումը, ինչի արդյունքում ամբողջությամբ նոր մարզագույք կտրամադրվի 55 մանկապատանեկան մարզադպրոցների, 330 ուսումնական հաստատությունների ու 2 մարզական ֆեդերացիաների, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Այս գումարից միայն 200 միլիոն դրամը նախատեսված է մանկապատանեկան մարզադպրոցների ու ֆեդերացիաների համար մասնագիտացված բարձրորակ մարզագույք հատկացնելու համար։ Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում արտացոլված է պրոֆեսիոնալ մարզագույք ստացող կառույցների բաշխումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել