Երեկ ՀՀ ԱԺ նախագահի օգնականներից մեկը մամուլին հայտնել է, թե իբր ԱԺ աշխատակազմի կողմից ԱԺ նախագահի որոշումների և կարգադրությունների հրապարակման օրենդրական պահանջը չկատարելը իներցիայի հետևանք է: Իբր նախկինում չեն հրապարակել և իներցիայով հիմա էլ չեն հրապարակել: Միանգամից ասեմ, որ այդ պնդումն իրականության ու ներկայիս վիճակի հետ որևէ կապ չունի:

Հիմա հարց է առաջացել մոտս․

մի՞թե նախկինից եկող իներցիան է պատճառը, որ ՀՀ ԱԺ նույն վարչության նույն պետին, այսինքն լրիվ նույն մարդուն օգոստոսի 9-ին երեք տարբեր ակտերով ազատել եք զբաղեցրած պաշտոնից․ 1 անգամ աշխատակազմի ղեկավարն իր 850-Ա հրամանով է ազատել, երկու անգամ էլ՝ ԱԺ նախագահն իր Կ-224-Ա և Կ-225-Ա կարգադրություններով:

մի՞թե նախկինից եկող իներցիան է պատճառը, որ ԱԺ նախագահի օգոստոսի 26-ի Կ-233-Ա կարգադրությամբ անվավեր են ճանաչվել Կ-225-Ա և Կ-226-Ա (այսպիսի կարգադրություն չի եղել) կարգադրությունները: Կամ հասկանո՞ւմ եք արդյոք, որ Կ-224-Ա կարգադրությունը, որն այդպես էլ անվավեր չի ճանաչել ԱԺ նախագահը, շարունակում է գործել և դրա հետևանքով այդ նույն վարչության պետը շարունակում է պաշտոնից ազատված մնալ: Իսկ աշխատակազմի ղեկավարն էլ ի կատարումն ԱԺ նախագահի հանձնարարության անվավեր կճանաչի իր 851-Ա հրամանը, որի հետևանքով այդ նույն վարչության պետը դուրս կգա կարճաժամկետ ռեզերվից, բայց կշարունակի մնալ պաշտոնից ազատված ու այդպիսով ևս մեկ անգամ կխախտվի այդ մարդու իրավունքը:

Հ․Գ․ մի խոսեք բաներից, որոնք ձեր խելքի բաները չեն․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել