Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 49 հարց է, որից 32-ը` չզեկուցվող: Կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացվելու են նաև «Արթիկի N 1 հատուկ դպրոց», «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց», «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու մասին որոշման նախագծերը:

Կառավարությունը Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար 3 ընկերության արտոնություն կտրամադրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել