«Հայաստանում հանրային գրադա­րանների թիվը զգալի պակասել է: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական և 679 հանրա­յին գրադարաններ, մինչդեռ 2017 թվա­կանին գործել է 730 հանրային գրադա­րան: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան: 

Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում: Բա­ցի այս, փակվել է նաև մեկ մանկական գրադարան: Օրինակ, եթե 2017-ին Հա­յաստանում գործել է 572 գրադարան, ապա անցած տարի դրանց թիվը կազ­մել է 525: Համաձայնեք, որ այս երևույթը խիստ մտահոգիչ է: Հուսանք՝ փակ­ված գրադարանների հարցը կհայտնվի Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել