«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրու­թյուններ: Արցախյան քաղաքական ուժերը ոչ այդքան բացահայտ, սակայն փորձում են ազդեցություն ունենալ սպասվող գործընթացների վրա, հատկապես դա նկատելի է Ստեփանակերտ քաղաքում:

Սակայն հաշվի առնելով այն հանգաման­քը, որ առաջադրված թեկնածուները հիմնականում ապաքաղաքական դեմքեր են (առաջադրված է հինգ թեկնածու), «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջիններս փորձում են հնարավորինս զերծ մնալ տար­բեր քաղաքական ուժերի ներգործություննե­րից, որովհետև համարում են, որ այս պա­հին քաղաքական ուժերի հեղինակությունը, մեղմ ասած, բարձր չէ, և նրանց սատարումն ու աջակցությունը կարող է իրենց դեմ աշխատել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել