Կարմիր գինու չափավոր օգտագործումը օգտակար է աղիների միկրոֆլորային, իջեցնում է խոլեստերինը և նույնիսկ ազդում է քաշի վրա: Սա ցույց է տվել Լոնդոնի Թագավորական քոլեջի աշխատակիցների նոր ուսումնասիրությունը:

Ինչպես ասվում է օգոստոսի 28-ին Gastroenterology պարբերականում հրապարակված նյութում, ուսումնասիրության ընթացքում հետազոտվել է գարեջրի, սիդրի, կարմիր և սպիտակ գինիների ազդեցությունը աղիների վրա: Պարզվել է, որ միայն կարմիր գինին է օգտակար մարդու առողջության համար: Այն իջեցնում է վտանգավոր խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է ճարպակալման վտանգը:

Գիտական աշխատության հեղինակ դոկտոր Քերոլայն Լե Ռոյի խոսքերով, կարմիր գինու չափավոր օգտագործումը ազդում է աղիների միկրոֆլորայի բազմազանության և առողջության վրա:

Փորձի մասնակիցներն ունեցել են տարբեր քաշ, սեռ, տարիք, սննդակարգ և տնտեսական կարգավիճակ, սակայն կարմիր գինու չափավոր օգտագործման օգտակարությունը նկատվել է բոլոր դեպքերում: Առողջության վրա բարերար ազդեցության համար մի քանի շաբաթը մեկ անհրաժեշտ է 1-2 բաժակ գինի խմել, նշել են բժիշկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել