Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտարարել է, որ մտադիր է բեմը լքել 18 ամսով: Նա նաև նշել է, որ դա պայմանավորված է անցած երկու տարում իր համար հոգնեցուցիչ համերգային շրջագայությամբ: Այս մասին գրում է Metro-ն:

Հրապարակման համաձայն՝ նրան պետք է նաև երկար ընդմիջում, որպեսզի ժամանակ անցկացնի իր ընտանիքի և կնոջ՝ Չերի Սիբորնի հետ, որի հետ ամուսնացել է 2018-ի դեկտեմբերին:

Հայտնի է, որ իր DivideTour շրջագայության ընթացքում, որը տևեց 2017-ի մարտից, երգիչը կազմակերպել է 260 շոու: Շրջագայության ընթացքում համերգներ են տեղի ունեցել մի շարք երկրներում, այդ թվում՝ երգչի հայրենիքում, ինչպես նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել