Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նամակ Է ուղարկել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, որում անհամաձայնություն Է հայտնել Համայնքների պալատի աշխատանքը կասեցնելու Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան: 
Նա այդ քայլը որակել Է «ժողովրդավարության ջախջախում ու բռնատիրում՝ ԵՄ-ից դուրս գալուն հարկադրելու նպատակով»: 
The Guardian թերթի տվյալներով՝ բրիտանական ընդդիմութան առաջնորդը գրավոր ուղերձում նաեւ հանդիպում Է խնդրել Մեծ Բրիտանիայի միապետի հետ: 
Քորբինը խոստացել Է, որ լեյբորիստները խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի խանգարեն Ջոնսոնի պլաններին, իսկ այնուհետեւ «որոշակի պահի» կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարց կդնեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել Է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում Է մինչեւ հոկտեմբերի 14-ը: «Մենք պետք Է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, հենց դրա համար Էլ մենք հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը կկայանա հոկտեմբերի 14-ին»,- օգոստոսի 28-ին ասել Է նա Sky News հեռուստաալիքի եթերում:
Ընդսմին Ջոնսոնը հերքել Է այն հայտարարությունը, թե խորհրդարանի նիստերի հետաձգումը կոչված Է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը: Ինչպես գրել Է Ջոնսոնը Համայնքների պալատի պատգամավորներին հղած նամակում, խորհրդարանականները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել օրենսդրական օրակարգի վերաբերյալ, որը կառաջարկի կառավարությունը: Համայնքների պալատը կկարողանա քննարկել կառավարության ծրագիրը, այդ թվում՝ նրա մոտեցումը Brexit-ի իրագործմանը ԵՄ-ի՝ հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովի նախաշեմին, իսկ այնուհետեւ քվեարկել հոկտեմբերի 21-ին եւ 22-ին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովմունք Է հայտնել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշման կապակցույթամբ: «Պարզից Էլ պարզ Է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նպատակն Է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ քննարկելու Brexit-ը եւ կատարելու իր պարտքը՝ որոշելով երկրի ուղեգիծը: Խորհրդարանը փակելը կդառնա ժողովրդավարական գործընթացի եւ խորհրդարանականների՝ որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների իրավունքների անարգում»,-ասված Է Բերքոուի հայտարարության մեջ:
Վարչապետի որոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ Է հանդես եկել ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը: «Դա կոպիտ սահմանադրական խախտում Է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ կառավարությանը վերահսկել ազգային ճգնաժամի ժամանակ: Խորապես ոչ դեմոկրատական Է»,- գրել Է Համոնդը Twitter-ում: 
Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի կարծիքով՝ «կառավարության այսօրվա հայտարարությունն ամենայն հավանակությամբ կբերի (վարչապետի) վստահության շուրջ քվեարկության»:
Եվրահանձնաժողովը հրաժարվել Է մեկնաբանել խորհրդարանի վերաբերյալ Ջոնսոնի որոշումը: ԵՀ-ի ներկայացուցի Մինա Անդրեեւան հայտարարել Է, որ չեն պատրաստվում շահարկել այն թեման, թե Brexit-ի գործընթացի համար ինչ կարող Է նշանակել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու բրիտանական կառավարության մտադրությունը. ԵՄ-ն բաց Է գաղափարներ քննարկելու համար, որոնք համատեղելի են դուրս գալու շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ: 
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքի դադարեցումը սեւ օր կդառնա բրիտանական ժողովրդավարության համար: «Ինչպես երեւում Է, (Մեծ Բրիտանիայի վարչապետ) Բորիս Ջոնսոնը կդադարեցնի խորհրդարանի աշխատանքը, որպեսզի ուժով անցկացնի առանց համաձայնագրի Brexit-ը: Եթե խորհրդարանի անդամները հաջորդ շաբաթ չմիավորվեն նրան կանգնեցնելու համար, դա պատմության մեջ կմտնի որպես սեւ օր բրիտանական ժողովրդավարության համար»,- գրել Է Սթերջենը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել