Հնդկական Պամար գյուղից տղամարդը ողջ է մնացել կայծակի հարվածից հետո, սակայն մահացել է կովի գոմաղբով բուժման պատճառով:

Daily Mail-ը հայտնում է, որ օգոստոսի 25-ին Բինոդ և Գոկուլա Պոդխ անունով տղամարդկանց հարվածել է կայծակը, երբ նրանք շուկա էին դուրս եկել: Համագյուղացիները որոշել էին նրանց բժշկական օգնություն ցույց տալ և Բինոդին թաղել էին գոմաղբի մեջ:

Ըստ ժողովրդական հավատալիքների դա պետք է թեթևացներ նրա վիճակը և օգներ ապաքինել վերքերը:

Սակայն կովի գոմաղբում մի քանի րոպե անցկացնելուց հետո Բինոդը դադարել էր շնչել: Ավելի ուշ պարզվել էր, որ հնդիկը մահացել է շնչահեղձությունից:

Երկրորդ տուժողին տեղափոխել էին հիվանդանոց և անհրաժեշտ օգնություն ցույց տվել: Պոդխի հետագա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Սա կովի գոմաղբով բուժման և մահացու ելքով առաջին դեպքը չէ: Նախկինում Հնդկաստանից 35-ամյա կինը շնչահեղձ էր եղել կովի գոմաղբի տակ:

Կնոջը խայթել էր օձը և նա դիմել էր տեղի հեքիմին, որը խորհուրդ էր տվել ծածկվել կովի գոմաղբով՝ ասելով, որ այն կկլանի թույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել