Armsport.am-ը գրում է.

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը զարմացել է մամուլի ասուլիսի ժամանակ, լսելով, որ Թոփ-10-ի 4 խաղացողներ առաջին շրջանից հետո լքել են US Open-ը: Իսպանացին լրագրողներին հարցրել է, թե ով է դուրս մնացել։

«Խաչանովը նույնպես պարտվե՞ց։ Սա թենիս է, այսքանը կարող եմ ասել: Երբ սկսում ես ելույթդ մրցաշարում, հանդիպում ես բարդ մրցակիցների հետ։ Պետք է դուրս գալ կորտեր և հարգել յուրաքանչյուր մրցակցի։ Ես դուրս եկա խաղի ուժեղ մրցակցի դեմ և գիտեի, որ պետք է լավ խաղամ հաղթանակի համար։ Եթե վատ ես խաղում, կարող ես պարտվել։ Ցիցիպասը բարդ մրցակից ուներ առաջին շրջանում։ Իհարկե, Կարենի պարտությունը անակնկալ էր։ Ինչ վերաբերում է Թիմին, ապա նա կարծես թե հիվանդ էր վերջին 10 օրվա ընթացքում:

Ռոբերտոյի պարտությունն էլ անակնկալ է, ցավում եմ նրա համար», - Նադալի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը։

Նադալն առաջին շրջանում հաղթել է ավստրալացի Ջոն Միլմանին 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել