Մեր շիզոն տարերքի մեջ ա: Երեկ ողջ Քայլառաստ մեդիան գովազդում էր Գագիկ Խաչատրյանի բերման ենթարկելը, թեպետ նա բերման չէր ենթարկվել ու քանի որ արձագանքը թույլ էր որոշեցին ձերբակալել ինչոր գրանցված, բայց չհաճախած աշխատակիցների պատրվակով: Էսօր առավոտից Հովիկ Աբրահամյանի իբր հետ վերադարձրած հողերի մասին վերնագրեր են տարածում, բացում նայում ես բուն նյութը ասում է, որ վաղեմության ժամկետը անցել է ու հողերը չեն վերադարձվել: Ավելի մանր կալիբրից էլ են հրետակոծում մեդիա դաշտը, թե բա՝ մետրոպոլիտեն է ստուգվում ԱԱԾ-ի ու քաղաքապետարանի կողմից: Կարելի է ակնկալել, որ պետական համակարգում ով ինչ կարա ստուգի հեսա ստուգելու ա ու դրա մասին լուր տարածի: Հրշեջները մոլերը կստուգեն ու կհայտնաբերեն օրինազանց զեղչեր: Ջրպետկոմը ՀԷԿ-երը կստուգի ու կհայտնաբերի հողին տված լույսը: Առողջապահության նախարարությունը կստուգի արդյո՞ք էդքան քֆւորից հետո ոստիկանության աշխատակիցներից գոնե մեկը չի հղիացել: Եթե սա էլ Ամուլսարի թեման չցրի, կարելի ա Բեգլարյան Գագիկին հիշել, ասենք, չվճարված կայանատեղու տուգանքների համար ձերբակալել: Իսկ ամենա հոռին կսկսվի երբ նա հասկանա, որ այդ ամենը մեկ է այլևս կայֆ չի տալիս Պաղոսներին: Լոմկեն սկսվում ա ու շատ դաժան ա լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել