Armsport.am-ը գրում է.

Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արիեն Ռոբենը չի բացառել, որ կարող է վերսկսել կարիերան։

«Ես միշտ ասում եմ․ «երբեք, մի՛ ասա երբեք»։ Սակայն ինչքան երկար ժամանակ չես խաղում, այնքան ավելի քիչ է հավանականությունը վերադառնալու։ Կարիերաս վերսկսելու շանսերը բարձր չեմ գնահատում»,-Ռոբբենի խոսքերն է մեջբերում NPO Radio 1-ը։ 

35-ամյա Ռոբենը կարիերայի մեծ մասը անցկացրել է Մյունխենի «Բավարիայի» կազմում։ 2009-2019 թվականների ընթացքում ֆուտբոլիստը պաշտպանել է գերմանական ակումբի գույները, ու նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ 

Արիեն Ռոբենը Գերմանիայի 8-ակի չեմպիոն է։ Նա հռչակվել է նաև Իսպանիայի, Անգլիայի (երկու անգամ), և Հոլանդիայի չեմպիոն։ Ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2003-2017 թվականների ընթացքում։ 2010 թվականի աշխարհի փոխչեմպիոն է։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել