Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյին հայտնել է, թե որտեղ է պատրաստ շարունակել կարիերան։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, 27-ամյա ֆուտբոլիստը երկուշաբթի հանդիպել է Լեոնարդոյին և հասկացնել է տվել վերջինիս, որ չի դիտարկելու Մադրիդի «Ռեալ» և «Յուվենտուս» տեղափոխությունների տարբերակները։ Նեյմարը ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»։ 

Ներկա պահին «Բարսելոնան» պատրաստ է 170 միլիոն եվրո վճարել Նեյմարի համար, ինչպես նաև գործարքի մեջ ներառել Ուսման Դեմբելեին։ Սակայն փարիզյան ակումբը ցանկանում է գործարքի արդյունքում ստանալ նաև Նելսոն Սեմեդուին։ 

Տրանսֆերային պատուհանի փակվելուց վեց օր առաջ «Բարսելոնան» շահեկան դիրքերում է Նեյմարի վերադարձի համար։ Թե վերջնականապես երբ հանգուցալուծում կստանա հարցը, դեռևս հայտնի չէ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել