Կոնեկտիկուտում 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում «սեռական ակտիվության համար», հաղորդում է Americaru-ն:

Քանի որ անտառը համարվում է արգելոց, դրա ճանապարհամերձ տարածքները պարբերաբար հսկվում են: Ֆերֆիլդի ոստիկանները տարօրինակ ձայներ են լսել, մտել մացառուտը, եւ իրենց առջեւ բացվել է արտասովոր տեսարան՝ 6 տարեց մարդիկ, որոնցից մեկը կին էր, զբաղվում էին խմբակային սեքսով մացառուտներում:

Ավելի ուշ իրավապահները համացանցում գտել էին Գրեյս Ռիչարդսոնի արգելոցում, որտեղ արգելված է մարդու ցանկացած տեսակի գործունեությունը, վճարովի սեքս-տուրերի գովազդը: Այժմ տարեց մարդիկ կկանգնեն դատարանի առաջ անպարկեշտ վարքագծի եւ էկոլոգիական անվտնագության կանոնները խախտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել