Tert.am-ը գրում է.

Ես չունեմ այնպիսի տեղեկություններ, որ ՀՊՏՀ-ում դասախոսները Ռուբեն Հայրապետյանից հետո չեն ուզում աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե որոշ ուսանողներ ստորագրահավաք են սկսել և բողոքում են Հայրապետյանին հեռացնելու դեմ, նախարարը պատասխանեց. «Նորմալ է, ես շատ ուրախ եմ, որ ԲՈւՀ-ական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել  և դրա համար չհետապնդվել  ու ազատ լինել իրենց գործողության մեջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել