Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, 
Քանի որ Դուք համառորեն չեք կատարում ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, և ոչ բռնի, ժողովրդական և թավշյա հեղափոխության արժեքներով ապրող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են Նոր Հայաստան կերտած ակտիվ հեղափոխականի Ձեր հեղինակությամբ և համբավով, Ձեզ աջակցելու ևս մեկ լուծում ենք գտնել: Եթե ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը չեք կատարում ֆինանսական խնդիրների պատճառով, ապա Ձեզ առաջարկում ենք բնակարանը գնել հիփոթեքային վարկով: Առաջիկա օրերին դիմելու ենք հայաստանյան բանկերին՝ հատուկ Ձեզ համար հիփոթեքային վարկի փաթեթներ առաջարկելու խնդրանքով: Վստահ ենք, որ հաշվի առնելով Ձեր ներդրումը Նոր Հայաստան կերտելու փառապանծ գործընթացին՝ բանկերը Ձեզ շատ գրավիչ առաջարկ են ներկայացնելու: Յուրաքանչյուր բանկի ներկայացրած առաջարկը կվերահասցեավորենք Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Շնորհակալություն, լավ մնացեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել