Factor.am-ը գրում է.

Երևանում այսօր ընթանում է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողով: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս համաժողովն առաջինն է նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

«Համաժողովը նպատակ ունի հստակեցնելու տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթությունները և դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն շեշտեց, որ համաժողովն անցնում է «Արժեքներ փոփոխության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո:  

Մանրամասները՝ տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել