Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» Է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է The Hill թերթը՝ վկայակոչելով սենատորի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատասխանատու Է G7-ի հաջորդ գագաթնաժովի կազմակերպման եւ անցկացման համար, սարսափելի Է թվում այն փաստը, որ (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփն, ասես, համակված Է Վլադիմիր Պուտինին (Յոթի խմբի գագաթնաժողով) հրավիրելու գաղափարով, մինչդեռ Ռուսաստանը շարունակում Է Ղրիմի օկուպացումը, միջամտում Է մեր ընտրություններին եւ հանդես Է գալիս որպես սպառազինությունների նոր մրցավազքի նախաձեռնող»,- մեջբերում Է անում հրատարակությունը նրա տեքստից:

Դեմոկրատ սենատորի կարծիքով՝ Ռուսաստանին G7 վերադառնալ թույլ տալու Թրամփի որոշումը «սոսկ ցուցադրում Է նրա թուլությունը Պուտինի եւ նրա օլիգարխների նկատմամբ, ինչպես նաեւ բացասաբար կազդի Միացյալ Նահանգների անվտանգության վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել